Մատչելիության հղումներ

Սերյոժա Սիրադեղյանի եւ Յուրա Մամյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց երկամսյա կալանքը


Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը այսօր բավարարել է Ազգային անվտանգության ծառայության քննչական մարմնի միջնորդությունը ապօրինի զենք, զինամթերք պահելու մեղադրանքով ձերբակալված Սերժոյա Սիրադեղյանի եւ Յուրա Մամյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սիրադեղյանի եւ Մամյանի շահերի պաշտպան Տիգրան Տեր-Եսայանը, դատավոր Արայիկ Մելքումյանի որոշմամբ, ընտվել է կալանքի երկամսյա ժամկետ:

Հայաստանի նախկին ներքին գործերի նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանի ավագ եղբայրը` Սերյոժա Սիրադեղյանը, եւ քրոջ ամուսինը` Յուրա Մամյանը ձերբակալվել են փետրվարի 26-ին, առաջինը` Տավուշի մարզի Կոթի գյուղում, երկրորդը` նույն մարզի Նոյեմբերյան քաղաքում:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG