Մատչելիության հղումներ

logo-print

Լեւոն Տեր-֊Պետրոսյան. «Իշխանությունները չեն համարձակվի ուժ կիրառել»


Նախագահի թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որի կողմնակիցները ամեն օր հանրահավաքներ են կազմակերպում Երեւանի Ազատության հրապարակում, համոզմունք է հայտնել, որ իշխանությունները չեն համարձակվի ուժ կիրառել ցուցարարների դեմ:

«Պրոֆիլ» պարբերականին տված հարցազրույցում Լեւոն Տեր-Պետրոսյանը նշում է. - «Կհամարձակվի՞ արդյոք իշխանությունը մեր դեմ ուժ կիրառել: Ոչ, չի համարձակվի: Իշխանությունը շատ լավ է զգում մարդկանց էներգետիկան, ժողովրդի համախմբման աստիճանը: Մենք էլ, մեր հերթին, իշխանությանը ոչ մի առիթ չենք տա, որովհետեւ գործելու ենք բացառապես օրենքի շրջանակներում»:

Խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, Լեւոն Տեր-֊Պետրոսյանը կարծիք է հայտնել. - «Պետք է գնալ լուրջ զիջումների՝ պայմանով, որ մյուս կողմն էլ դրան պատրաստ կլինի: Հայաստանը Ադրբեջանին է զիջում որոշ տարածքներ, բայց մյուս տարածքները մնում են ղարաբաղցիների ձեռքին մինչեւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական հստակեցումը: Ի՞նչ է ստանում Հայաստանը: Անվտանգության միջազգային երաշխիքներ, բաց ճանապարհներ դեպի Ադրբեջան, Թուրքիա, դեպի բոլոր երկրները: Ստանում է տնտեսության զարգացման հնարավորություն, ընդ որում ոչ միայն սեփական, այլեւ` Ղարաբաղի»:

«Իսկ եթե ամեն ինչ մնա ինչպես կա, շրջափակումը մեզ կխեղդի: Ադրբեջանը զարգանում է, եւ ստատուս քվոն, որի մասին որոշ մարդիկ շարունակում են խոսել, պարզապես միֆ է: 10 տարի առաջ մենք գրեթե հավասար էինք, բայց այժմ ուժերի հարաբերակցությունը փոխվել է», -֊ ասել է Լեւոն Տեր-֊Պետրոսյանը:

Անդրադառնալով Կոսովոյի նախադեպին, Հայաստանի առաջին նախագահը կարծիք է հայտնել. - «Կոսովոն եւ Ղարաբաղը անհամեմատելի են իրենց նշանակությամբ, կշռով: Եթե Ղարաբաղը ունենար նույնիսկ ոչ թե 2 միլիոն, ինչպես ալբանացիներն են Կոսովոյում, այլ գոնե 300 հայ բնակիչ, որեւէ զիջման մասին խոսք անգամ չէր լինի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG