Մատչելիության հղումներ

logo-print

Միքայել Հարությունյանը կարեւորում է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ փորձի փոխանակումը խաղաղապահության ոլորտում


Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում, Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները այսօր այցելել են հատուկ նշանակության բրիգադ, եղել զորանոցներում, ծանոթացել զինծառայողների կենցաղային պայմաններին:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանի փոխանցմամբ` պատվիրակության անդամները ծանոթացել են նաեւ բրիգադի գործունեությանը, ինչն ընդգրկում է խաղաղապահության բնագավառը, սպառազինության տեսակներին, այցելել են կրակադաշտ:

Պատասխանելով լրագրողների հարցերին` Միքայել Հարությունյանը նկատել է, որ բավական աշխատանք է կատարված, եւ հնարավոր է համարել համագործակցությունը խաղաղապահության ոլորտում:

Նշելով, որ Հայաստանի զինված ուժերում եւս ընթանում են խաղաղապահ բրիգադի կազմավորման աշխատանքներ` նախարարը կարծիք է հայտնել, որ ձեռքբերումներն այս ոլորտում կարող են երկուստեք ուսանելի լինել:

Այսօր Միքայել Հարությունյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նաեւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն: Հանդիպման մասնակիցները կարեւորել են երկրների կայուն զարգացումը որպես տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ապահովման հիմնական գրավական:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG