Մատչելիության հղումներ

Լեւոն Չախմախչյանը տեղափոխվել է հատուկ հիվանդանոց


Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախկին անդամ Լեւոն Չախմախչյանը, որը մեղադրվում է 1,5 միլիոն դոլարի հափշտակության մեջ, տեղափոխվել է հատուկ հիվանդանոց:

«Լեֆորտովո» մեկուսարանի ղեկավարությունը բավարարել է մեր խնդրանքը Չախմախչյանին հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ, եւ այժմ նա գտնվում է «Մատրոսկայա տիշինա» մեկուսարանին առընթեր հատուկ հիվանդանոցում»,֊ - ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ-֊ին հայտնել է նրա փաստաբան Ալեքսանդր Սադուկովը:

Նրա վկայությամբ՝ նախկին սենատորը տառապում է հիպերտոնիայով եւ մշտապես բարձր ճնշում ունի: Այդ պատճառով նա մի քանի անգամ չի կարողացել մասնակցել դատական նիստերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG