Մատչելիության հղումներ

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի նկատմամբ ընդհանուր իրավասության դատարանը այսօր խափանման միջոց է ընտրել 20-օրյա կալանքը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Սուրենյանցի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը, նախաքննական մարմինը երկամսյա կալանքի միջնորդություն էր ներկայացրել, սակայն դատարանը միջնորդությունը բավարարել է մասնակիորեն:

«Այս հոդվածով ազատազրկում չի նախատեսված», - հավելեց Արսենյանը:

Սուրենյանցը ձերբակալվել է փետրվարի 25-ի երեկոյան` «Ժողովներ, հանրահավաքներ, եթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի պահանջները խախտելու մեղադրանքով:

Արսենյանը ասաց, որ մեղադրանքը իր պաշտպանյալի նկատմամբ առաջադրվել է երեկ երեկոյան` Քրեական օրենսգրքի 225 պրիմ հոդվածի առաջին մասով:

Այս հոդվածով նախատեսված է տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրաապատիկի չափով, կամ կալանք` երկու ամիս ժամկետով:


Կարինե Քալանթարյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG