Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանին շնորհավորել են Ուկրաինայի, Ղազախստանի, Թուրքմենստանի նախագահները


Սերժ Սարգսյանին Հայաստանի նախագահ ընտրվելու առիթով շնորհավորական ուղերձներ են հղել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը եւ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` շնորհավորական ուղերձներ են ստացվել Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Դոմինիկ Ստրաուս-Քանից եւ Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխնախագահ Շիգեո Կացուից:

Սերժ Սարգսյանին շնորհավորել են նաեւ Վլադիմիր Սպիվակովը եւ նրա տիկինը` Սաթի Սպիվակովան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG