Մատչելիության հղումներ

«Գազետա». «Միայն Տեր-Պետրոսյանը կարող էր սկսել հեղափոխությունը նույնիսկ ոչ թե զրոյից, այլ մինուսից»


«Գազետա» մոսկովյան թերթն այսօր պնդում է, որ Հայաստանում բացի Լեւոն Տեր-Պետրոսյանից ոչ ոք չէր կարողանա ոտքի հանել մարդկանց:

«Միայն Տեր-Պետրոսյանը, վերադառնալով այն պատմական մոռացությունից, որից վերադարձը արգելված է համարվում, կարող էր սկսել հեղափոխությունը նույնիսկ ոչ թե զրոյից, այլ անհույս մինուսից, եւ միայն նա կարող էր այդ մինուսը վերածել պլյուսի», - կարծիք է հայտնում հոդվածագիրը:

«Եթե Տեր-Պետրոսյանը չնախաձեռներ իր ֆանտաստիկ վերադարձը, 10 տարի էլ կշարունակվեր նույնը, ինչ դրանից առաջ այդքան տարի էլ շարունակվում էր: Եվ որեւէ մեկը չէր կռահի, որ իշխանությունը անտանելի է եւ ամեն ինչ կարելի է փոխել», - փաստում է ռուսաստանյան պարբերականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG