Մատչելիության հղումներ

Հայաստանի ոստիկանությունը զգուշացրել է ցուցարարներին


Հայաստանի ոստիկանությունը զգուշացրել է Լեւոն Տեր-֊Պետրոսյանի կողմնակիցների հանրահավաքի մասնակիցներին, որ «վճռական է եւ օրենքով իրեն վերապահված իրավասությունների շրջանակում պաշտպանելու է երկրի սահմանադրական կարգն ու հասարակական անվտանգությունը»:

Ոստիկանության այսօր տարածած հայտարարության մեջ ասվում է. - «Արդեն յոթ օր է, ինչ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա կողմնակիցները, չնայած բազմաթիվ զգուշացումներին, շարունակում են չարտոնված հանրահավաքները, երթերն ու նստացույցը»։

«Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ցուցարարներին կոչ է անում դադարեցնել ապօրինի գործողությունները, չխախտել հասարակական կարգն ու քաղաքացիների անդորրը եւ չկազմալուծել մայրաքաղաքի բնականոն կենսագործունեությունը»,֊ - նշվում է Հայաստանի ոստիկանության հայտարարության մեջ։

Փետրվարի 19֊-ի նախագահական ընտրություններից հետո Երեւանի Ազատության հրապարակում ծայր առած հանրահավաքների կազմակերպիչները, որոնք պահանջում են չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները, բազմիցս հայտարարել են, որ շարունակելու են բողոքի գործողությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG