Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ-֊ի պաշտպանության նախարարը հորդորել է թուրքերին հնարավորինս արագ դուրս բերել զորքերը Իրաքից


ԱՄՆ-֊ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսն այսօր Նյու Դելիում հորդորել է Թուրքիայի իշխանություններին հնարավորինս արագ դուրս բերել զորքերը Իրաքից:

«Ռոյթերզ»֊-ի վկայությամբ՝ Գեյթսը, որը վաղը ժամանելու է Անկարա, կոչ է անելու Թուրքիայի ղեկավարներին «ոչ թե ամիսների, այլ օրերի ընթացքում» դուրս բերել զորքերը Իրաքից:

Երեկ Իրաքի կառավարությունը դատապարտել է թուրքական ներխուժումը:

Անցած շաբաթ թուրքական զորքերը հատել էին Իրաքի սահմանը` հետապնդելով քուրդ զինյալներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG