Մատչելիության հղումներ

Գառնիկ Մարգարյանը ազատ է արձակվել


Այսօր կեսօրին ոստիկանություն տարված «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանին, ով նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակիցներից է, 3 ժամից քիչ ավելի պահելուց հետո ազատ են արձակել:

«Լռեցին, լռեցին, պաշտպանը եկավ, թույլ չտվեցին հանդիպել», - «Ազատություն» ռադիոկայանին պատմեց Մարգարյանը: - «Ո’չ քննիչ մոտեցավ, ո’չ դատախազ: Ում որ հանդիպեցի, ոչ օֆիցիալ, ասացի, որ անգամ ցուցմունքի բլանկը չեմ ստորագրելու, որովհետեւ այս իշխանություններին չեմ վստահում, եւ սա քաղաքական պատվեր է»:

Կեսօրին Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ իր դեմ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 300 հոդվածով` «պետական իշխանությունը յուրացնելուն ուղղված գործողություններ»: Այդ կապակցությամբ Մարգարյանը արդեն ազատ արձակվելուց հետո ասաց. - «Դա իրենց պրոբլեմն է: Ինձ օֆիցիալ ոչինչ չեն ասել, իմ նկատմամբ չի եղել հարուցված. երեւի այդ ընդհանուր գործն է` 300 հոդվածով: Ուզում էին զենք, զինամթերք հայտնաբերեին ու ինձ մասնակից դարձնեին»:

«Ես գնում եմ հրապարակ` Լեւոն Ակոպիչին [Տեր-Պետրոսյանին] զեկուցելու», - ասաց Գառնիկ Մարգարյանը` հավելելով, որ իր նկատմամբ որեւէ մեղադրանքի վերաբերյալ «ոչ մի հայտարարություն չի եղել»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG