Մատչելիության հղումներ

Պատարկացիշվիլիի հուղարկավորությանը կմասնակցեն Իսրայելի նախագահը, Հիլարի Քլինթոնի եղբայրները, Ռոման Աբրամովիչը


Հայտնի մեծահարուստ, նախագահության նախկին թեկնածու Բադրի Պատարկացիշվիլիի հուղարկավորությանը կմասնակցեն Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը, Հիլարի Քլինթոնի եղբայրները, ռուսաստանցի գործարար Ռոման Աբրամովիչը, մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկը, ինչպես նաեւ Պատարկացիշվիլիի ընկեր, Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Անդրեյ Լուգովոյը: Այդ մասին այսօր հայտնել են վրացական լրատվամիջոցները:

Պատարկացիշվիլիի հուղարկավորությունը տեղի կունենա փետրվարի 28-֊ին:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-֊ը, նախօրեին Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը հեռախոսով առաջարկել է Պատարկացիշվիլիի ընտանիքին նրա հուղարկավորությունը կազմակերպել Իսրայելում, սակայն հարազատները հրաժարվել են:

Բադրի Պատրկացիշվիլին ծնվել է 1955 թվականին Թբիլիսիում՝ հրեաների ընտանիքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG