Մատչելիության հղումներ

logo-print
«Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Բուենոս Այրեսում տեղի ունեցած մրցաշարի եզրափակիչում երեք սեթերում 3:6, 7:6, 6:4 հաշվով պարտության է մատնել իր հայրենակից Խոսե Ակասուսոյին եւ կրկին հայտնվել է պրոֆեսիոնալ թենիսի վարկանիշային ցանկի առաջին տասնյակում` գրավելով 8-րդ տեղը:
Նալբանդյանի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2006 թվականին, երբ նա վերստին Բուենոս Այրեսում տարած հաղթանակի շնորհիվ ցանկում գրավել է 3-րդ տեղը:

«Ռոյթերզ»-ը նշում է, որ այսօր Բուենոս Այրեսում Նալբանդյանն ապահովել է իր առաջին հաղթանակը 2008 թվականի ընթացքում: Ընդհանուր հաշվով, սա Նալբանդյանի 8-րդ մրցաշարային հաղթանակն է:

Արգենտինայի դրոշի ներքո հանդես եկող ծագումով հայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը 2002 թվականին հասել է աշխարհի ամենահեղինակավոր՝ Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչ:

Անցյալ տարի նա վարկանիշային ցանկում հայտնվել էր 26-րդ տեղում, քանի որ ստացած վնասվածքների հետեւանքով պարտություններ էր կրել եւ բաց էր թողել որոշ մրցաշարեր, սակայն հետագայում տարած մի շարք դժվարին հաղթանակների շնորհիվ տարեվերջին մոտեցել էր ուժեղագույն տասնյակին:

Արմեն Քոլոյան, Պրահա

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG