Մատչելիության հղումներ

Հատուկ քննչական ծառայությունում ընտրախախտումների վերաբերյալ հարուցվել է 13 քրեական գործ


Փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ընթացքում թույլ տրված խախտումների վերաբերյալ Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում այսօրվա դրությամբ հարուցվել է 13 քրեական գործ, մեկ գործով դատարանն արդեն վճիռ է կայացրել:

Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի փոխանցմամբ, Քրեական օրենսգրքի 150 հոդվածի հատկանիշներով` «ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը», քրեական գործ է հարուցվել «Ազատություն» ռադիոկայանի փետրվարի 23-ի հաղորդագրության հիման վրա, որը վերաբերում էր Երեւանի Էրեբունի համայնքի թիվ 13 ընտրատարածքում վերահաշվարկի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին տրված քվեաթերթիկների ծրարը դուրս հանելու փաստին:

Դատավճիռ է կայացվել Լոռու մարզի Արեւածագ գյուղի թիվ 32/53 ընտրատեղամասում ընտրությունների օրը տեղի ունեցած միջադեպի գործով: Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Էդմոն Գեւորգյանը տուգանվել է 500 հազար դրամի չափով` ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու համար:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG