Մատչելիության հղումներ

Քոլեջի դասախոսի աշխատավարձը 20-25 հազար դրամ է


Բերդի պետական քոլեջի տնօրեն Լեւոն Գրիգորյանը գանգատվեց, որ իրենք մոռացված են, քոլեջն իր ծախսերը հոգում է պետության կողմից տրամադրված նվազագույն գումարով, որը չի բավարարում նույնիսկ դասախոսների աշխատավարձին: «Ես ընդամենը 60 հազար դրամ եմ ստանում, պատկերացրեք` ինչքան են ստանում դասախոսները», - ասաց նա:

Ալավերդիի պետական քոլեջի տնօրեն Արման Պետրոսյանի խոսքով, առավելագույն զբաղվածության դեպքում դասախոսը կկարողանա ստանալ 30 հազար դրամ: Նա նշեց, որ վարձավճարները բավական ցածր են՝ մեկ տարվա համար 70-80 հազար դրամ, այդ իսկ պատճառով արտաբյուջետային միջոցներից չեն կարողանում ավելացնել աշխատավարձերը:

Կրթության եւ գիտության նախարարության միջին մասնագիտական կրթության բաժնի պետ Սամվել Պիպոյանը փաստեց, որ ժամանակին շատ էին վճարովի համակարգով քոլեջ ընդունվողները, ինչի շնորհիվ էլ դասախոսները լրացուցիչ գումար էին ստանում, սակայն վերջին տարիներին նրանց թիվն անհամեմատ պակասել է:

«Ամեն տարի նվազում է նաեւ քոլեջներին պետության կողմից տրվող պետպատվերի ծավալը: Հանրապետության 80 քոլեջներն ընդհանուր առմամբ ունեն 2500 անվճար տեղ:Սա շատ փոքր թիվ է», - հավելեց նա:

Նրա խոսքով, կրթության եւ գիտության նախարարությունը մի քանի անգամ դիմել է ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարությանը եւ խնդրել` բարձրացնել աշխատավարձերը, գոնե հավասարեցնել դպրոցների ուսուցիչների աշխատավարձին, սակայն ամեն անգամ իրենք մերժվել են:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG