Մատչելիության հղումներ

Լոս Անջելեսում հանրահավաք են անցկացրել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակիցները: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում հայտնեց Գենդեյլում Տեր-Պետրոսյանի աջակցության գրասենյակի ներկայացուցիչ Խաչատուր Խուդիկյանը, Հոլիվուդի Լիթլ Արմենիա թաղամասում երեկ կայացած հանրահավաքին մասնակցել է մոտ 15 հազար մարդ:

«Բողոքի ցույցը ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին էր ուղղված, որ Հայաստանում մարդու իրավունքներն են ոտնահարվում, ժողովրդավարության հիմքերը կործանվում են Հայաստանում, եւ ամերիկյան պետությունը պետք է աջակցի Հայաստանի քաղաքացիներին, որպեսզի վերականգնեն ժողովրդավարությունը», - ասաց Խուդիկյանը: - «Երկրորդ խնդիրն այն էր, որ Լոս Անջելեսում, Գլենդեյլում ապրող բավական թվով Հայաստանի քաղաքացիներ կան, ովքեր բողոքում էին, որ ինչո՞ւ են իրենց իրավունքը վերցրել, որ չեն կարող ընտրել Լոս Անջելեսում»:

Խաչատուր Խուդիկյանը վստահեցրեց, որ իրենք շարունակելու են «աջակից կանգնել Հայաստանի մեր քույրերին եւ եղբայրներին, որպեսզի ժողովրդավարությունը իր վերջնական հաղթանակը գտնի Հայաստանում»:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG