Մատչելիության հղումներ

Ոստիկանները կանգնեցնում եւ ստուգում են Երեւան եկող ավտոմեքենաները


Այսօր Սեւան - Երեւան ավտոմայրուղու` պետավտոտեսչության նախկին անցակետի մոտ ոստիկանները կանգնեցնում էին գրեթե բոլոր ավտոմեքենաները, ստուգում դրանց բեռնախցերը: Այդ հատվածում դեպի Երեւան ավտոմայրուղին մետաղյա ցանկապատով բաժանված էր երկու մասի: Ոստիկաններից մեկը նաեւ ավտոմատ էր կրում:

«Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը ականատես եղավ, թե ինչպես են կանգնեցնում նաեւ հարսանիքի շտապող ավտոշարասյան մեքենան:

Ոստիկաններ կային նաեւ Զովունի - Երեւան ավտոճանապարհին, Աշտարակ - Երեւան ավտոմայրուղու` պետավտոտեսչության նախկին անցակետի մոտ:

Տվյալ վայրերում հերթապահություն իրականացնող ոստիկանները խորհուրդ տվեցին մեկնաբանությունների համար դիմել Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ, փոխգնդապետ Սայաթ Շիրինյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Երեւան մտնող ավտոմայրուղիների վրա իրականացվող միջոցառումների նպատակն է ապօրինի զենքի եւ զինամթերքի հայտնաբերումը:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG