Մատչելիության հղումներ

Ընդդիմության հանրահավաքին մասնակցեց Միավորված աշխատանքային կուսակցության խորհրդի անդամը


Ընդդիմության հանրահավաքի ժամանակ այսօր ելույթ ունեցավ նաեւ Գուրգեն Արսենյանի ղեկավարած Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) խորհրդի անդամ Թամարա Գեւորգյանը: Նա հայտարարեց, որ թեեւ ՄԱԿ-ը սատարում է վարչապետ Սերժ Սարգսյանին, սակայն «կուսակցության շատ անդամներ քաջություն են ունեցել եւ կանգնել են Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին»:

«Եթե ձեր միտումները արդար են, ապա դուք թաքցնելու ոչինչ չունեք: Բաց հայտարարել ենք, որ սա մեր իրավունքի պայքարն է, սա մեր հոգու ազատության պայքարն է», - ասաց Թամարա Գեւորգյանը: - «Ես նախկին փոխնախարար եմ: Մի անձնավորեք այս շարժումը, սա մարդու, ազատ մարդու, հայ մարդու պայքարն է»:


Աստղիկ Բեդեւյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG