Մատչելիության հղումներ

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր հրամանագիր է ստորագրել Գագիկ Ջհանգիրյանին Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Ռոբերտ Քոչարյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Գագիկ Ջհանգիրյանը զրկվել է արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից:

Ջհանգիրյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու եւ դատախազության համակարգից հեռացնելու միջնորդությամբ նախագահին երեկ դիմել էր գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Որպես իր միջնորդության հիմնավորում` գլխավոր դատախազը մատնանշել էր, որ Գագիկ Ջհանգիրյանը «կոպտորեն խախտել է» «Դատախազության մասին» օրենքի պահանջը, որով դատախազներին արգելվում է զբաղվել քաղաքականությամբ:

Նույն օրը ավելի վաղ Ջհանգիրյանը հայտարարել էր Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին եւ ելույթ էր ունեցել առաջին նախագահի հանրահավաքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG