Մատչելիության հղումներ

Երեւան է ժամանում Եվրախորհրդի նախարարների կոմիտեի ղեկավարը


Երկուշաբթի օրը Երեւան է ժամանելու Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Յան Կուբիշը:

Ինչպես այսօր հաղորդել է Հայաստանի արտգործնախարարության մամլո ծառայությունը, իր մեկօրյա այցի ընթացքում Կուբիշը հանդիպելու է նախագահ Ռոբերտ Քոչարյանի, խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նույն օրը Երեւանում է լինելու նաեւ ԵԱՀԿ֊-ի գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG