Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանի նախաձեռնած շարժմանն է միացել Ազգային ժողովի 7 պատգամավոր


Հայաստանի առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնած շարժմանն են միացել Ազգային ժողովի 7 պատգամավորներ` Հանրապետական խմբակցության անդամներ Մանվել Ղազարյանը, Հրանտ Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Արմեն Մխիթարյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Կարո Կարապետյանը, Տիգրան Ստեփանյանը եւ անկախ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը:

Այդ մասին այսօր Ազատության հրապարակում հայտարարել է Մանվել Ղազարյանը, որը հանրահավաքում ընթերցել է 7 պատգամավորների ստորագրած հայտարարությունը:

«Նրանք հարկ համարեցին ժողովրդի կողքին լինել, նաեւ դրանով նպաստել, որ այս ամեն ինչը խաղաղ ճանապարհով լինի», - ասաց Մանվել Ղազարյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG