Մատչելիության հղումներ

Ոստիկաններն ընդդեմ ուսանողների


Ուսանողների այս ոգեւորությունը երկար չտեւեց: Ալեք Մանուկյան փողոցում շուտով հայտնվեցին Երեւանի ոստիկանության սկզբից երեք, ապա եւս չորս ավտոմեքենաներ: Ոստիկաններն իջան մեքենաներից` մահակները թափահարելով, ու սկսեցին բղավել ուսանողների վրա` վիրավորական արտահայտություններ օգտագործելով:

Երթի մասնակից բժշկական համալսարանի երկու ուսանողի ձերբակալել եւ տարել են Կենտրոնի ոստիկանության Մարաշի բաժանմունք, պահել երկու ժամ ոստիկանական բաժանմունքում եւ ազատ արձակել:

Իրադարձությունների նման զարգացումից հետո ուսանողների խումբը Ալեք Մանուկյան փողոցից հեռացավ, բաժանվեց ավելի փոքր խմբերի ու գնաց դեպի Ազատության հրապարակ:

Երթին մասնակից ուսանողները դժգոհում էին, որ ընտրություններից հետո իրենց բուհերում բացակայություններին ավելի լրջորեն են վերաբերվում, խստորեն ներկա-բացակա են անում, «որ հանկարծ միտինգի չգնանք»:


Նանե Սահակյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG