Մատչելիության հղումներ

Այսօր ժամը 15:00-ին Ազատության հրապարակում մեկնարկեց հերթական հանրահավաքը` Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ:

Առաջին նախագահին սատարող ուժերի ներկայացուցիչների հետ այսօր հարթակ է բարձրացել նաեւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Տեր-Պետրոսյանին սատարողներին է միացել եւ հանրահավաքում ելույթ ունեցավ Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը:

Իրավապահ մարմինները ծանուցագիր են ուղարկել հանրահավաքի կազմակերպիչներին, որում զգուշացրել են, որ հանրահավաքը արտոնված չէ:

Հանրահավաքի կազմակերպիչները հրաժարվեցին վերցնել եւ ստորագրել ծանուցագիրը:


Կարինե Քալանթարյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG