Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Ոստիկանությունը միջոցներ կձեռնարկի, եթե ցուցարարները խախտեն օրենքը»


Ոստիկանությունը միջոցներ կձեռնարկի, եթե ընդդիմության բողոքի ցույցերի մասնակիցները խախտեն օրենքը: Այդ մասին «Ռոյթերզ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը, ով հաղթող է ճանաչվել նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով:

Սերժ Սարգսյանը չի կարծում, թե փետրվարի 19-ի ընտրությունները չեղյալ հայտարարելու եւ նոր ընտրություններ անցկացնելու` ընդդիմության պահանջը օրինական է:

«Մենք ստացել ենք միջազգային դիտորդների եւ օտարերկրյա պետությունների դեսպանությունների դրական գնահատականը», - ընդգծել է նա:

«Մենք պետք է համոզենք ցուցարարներին` չխախտել օրենքը եւ կարգուկանոնը, չխախտել այլոց իրավունքները», - ասել է Սարգսյանը` հավելելով. - «Սակայն եթե նրանք, այնուամենայնիվ, դա անեն, ապա իրավապահ մարմիններին հարկ կլինի վերականգնել օրենքը եւ կարգուկանոնը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG