Մատչելիության հղումներ

Թիվ 9/31 տեղամասային հանձնաժողովի նախագահը ձերբակալվել է


Հայաստանի գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ թիվ 9/31 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ձերբակալվել է:

«Այսօր Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը ստացել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդումը` թիվ 9/31 տեղամասի նախագահի, նրա տեղակալի, անդամների եւ այլոց կողմից նախագահի ընտրությունների քվեարկության արդյունքները աղավաղելու եւ կեղծելու վերաբերյալ: Նրանք արձանագրություն են մտցրել եւ իրենց ստորագրություններով հաստատել ակնհայտ սխալ, աղավաղված տվյալներ` կեղծելով քվեարկության արդյունքները», - ասել է Սոնա Տռուզյանը:

Նրա վկայությամբ` այսօր Հատուկ քննչական ծառայությունը դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել, իսկ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ձերբակալվել է:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG