Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյան. «Ազատության հրապարակում սկսվում է անդադար ակցիա»


Լեւոն Տեր֊-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնեց, որ Երեւանի կենտրոնում նախաձեռնվում է «անդադար ակցիա»:

«Ազատության հրապարակում սկսվում է անդադար ակցիա՝ համաժողովրդական շարժման հազարավոր ներկայացուցիչներ նստելու են նստացույցի: Կառուցվելու է վրանային ավան, եւ մենք ուզում ենք հասնել մեր պահանջների կատարմանը»,֊ - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այն հարցին, թե արդյոք Լեւոն Տեր֊-Պետրոսյանը միանալո՞ւ է ակցիային, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. - «Լեւոն Տեր-֊Պետրոսյանն ունենալու է իր հերթափոխը եւ իր հերթափոխին այստեղ կլինի»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG