Մատչելիության հղումներ

logo-print

Կին եւ տղամարդ. սեռային անհավասարություն


Հայաստանի Սահմանադրությսն 14.1 կետը սահմանում է, որ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջեւ: Խտրականությունը կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից արգելվում է:

2004-ին կառավարությունը հաստատեց Հայաստանում կանանց վիճակի բարելավման եւ հասարակության մեջ նրանց դերի բարձրացման 2004-2010 ազգային ծրագիրը:

Սակայն գենդերային անհավասարության խնդիրը շարունակում է մնալ հրատապ ոչ միայն Հայաստանում, այլեւ բազմաթիվ եվրոպական զարգացած երկրներում: Օրինակ, ֆրանսիացի կանայք բազմիցս բողոքել են Ֆրանսիայում կանանց եւ տղամարդկանց միջեւ գոյություն ունեցող անհավասարությունից: Այստեղ հաճախ են հանդիպում դեպքեր, երբ միեւնույն աշխատանքը կատարելու համար կանայք ավելի քիչ են վարձատրվում:

Մեզ մոտ խնդիրն այլ է` ընտանեկան հոգսեր, երեխաներ, ճաշ պատրաստել. ձեւավորված ու տարածված կարծիք է, որ այսպիսին պետք է լինի հայ կնոջ առօրյան:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանի բնակչության 50 տոկոսից ավելին կանայք են: Բարձրագույն կրթություն ստացողների 60 տոկոսն են կանայք: Կանանց թիվը հատկապես մեծ է մանկավարժության, արվեստի եւ առողջապահության ոլորտներում:

«Այսօր գործազուրկների ընդահուր թվում կանայք կազմում են 2/3-ը, պատճառներից ամենահիմնականը ոչ թե այն է, որ աշխատանք չեն գտնում այլ այն, որ ամուսինը համաձայն չէ, որպեսզի կինը աշխատի», - ասում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը:

Նրա խոսքերով՝ սեռային անհավասարության խնդիրը կարելի է լուծել, բայց կարիք չկա դրա համար առանձնանալ եւ ստեղծել կանանց միություններ, այլ պետք է այս գործընթացում ներգրավել նաեւ տղամարդկանց, որպեսզի նրանք հասկանան եւ գիտակցեն խնդրի բուն էությունը:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG