Մատչելիության հղումներ

Վիեննայում բացվել է ԵԱՀԿ֊-ի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը


Վիեննայում այսօր բացվել է ԵԱՀԿ-֊ի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին Հայաստանի Ազգային ժողովի մամլո ծառայությունից, նստաշրջանին մասնակցում է Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի գլխավորությամբ:

ԵԱՀԿ֊-ի Խորհրդարանական վեհաժողովի ինտերնետային էջը տեղեկացնում է, որ 49 երկրներից ժամանած 240 պատգամավորները երկու օրվա ընթացքում կքննարկեն անվտանգության, տնտեսության հետ կապված հարցեր եւ հումանիտար բնույթի խնդիրներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG