Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանին շնորհավորել է Նիկոլայ Բորդյուժան


Հայաստանի նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ Սերժ Սարգսյանին շնորհավորել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Ուղերձում, որը տարածել է Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, մասնավորապես, ասված է. - «Խորապես համոզված եմ, որ պետության ղեկավարի պաշտոնում ակտիվ ու բեղմնավոր Ձեր գործունեությամբ, ելնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերից եւ հենվելով ժողովրդի բարձր վստահության քվեի վրա, Դուք կապահովեք Հայաստանի դինամիկ զարգացումն ու բարգավաճումը»:

Նիկոլայ Բորդյուժան բարձր է գնահատել Սերժ Սարգսյանի անձնական ներդրումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կայացման եւ հեղինակության ամրապնդման գործում եւ հույս հայտնել, որ Հայաստանի նախագահի պաշտոնում նա կշարունակի համակողմանիորեն համագործակցել կազմակերպության նպատակներին հասնելու, միջազգային անվտանգության ապահովմանն ուղղված ՀԱՊԿ-ի ջանքերի խթանման գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG