Մատչելիության հղումներ

Եվրահանձնաժողովը ողջունել է հայաստանյան ընտրությունները


Եվրահանձնաժողովն այսօր ողջունել է Հայաստանի նախագահական ընտրությունների անցկացումը: Եվրահանձնաժողովի արտաքին կապերի եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո֊-Վալդները կարծիք է հայտնել, որ ընտրությունները «մեծավ մասամբ համապատասխանել են միջազգային նորմերին»:

«ԵԱՀԿ֊-ի դիտորդական առաքելության նախնական զեկույցը վկայում է, որ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման գործում իրականացված բարեփոխումների շնորհիվ էական առաջընթաց է ձեռք բերվել նախորդ՝ 2003 թվականի ընտրությունների համեմատ»,֊ - հայտարարել է հանձնակատարը:

«Միեւնույն ժամանակ անհրաժեշտ է ընտրական համակարգի հետագա բարելավում՝ ընտրական գործընթացի նկատմամբ բնակչության վստահությունն ամրապնդելու համար»,֊ - փաստել է Ֆերերո֊-Վալդները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG