Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-֊Պետրոսյանը կոչ է արել իր կողմնակիցներին այսօր կրկին հավաքվել Ազատության հրապարակում


Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր֊-Պետրոսյանը երեկ երեկոյան Ազատության հրապարակում հավաքված իր կողմնակիցներին կոչ է արել հինգշաբթի օրը կրկին հավաքվել նույն վայրում:

«Դուք ականատեսն եք լինելու չափազանց կարեւոր իրադարձության»,֊ - խոստացել է Լեւոն Տեր-֊Պետրոսյանը:

Նրա կողմնակիցները երեկ օրվա երկրորդ կեսին հանրահավաք էին կազմակերպել Մատենադարանի մոտ: Ոստիկանությունը պնդում է, որ մասնակիցների թիվը 10֊-12 հազար էր, կազմակերպիչները շատ ավելի մեծ թվեր էին նշում:

Լեւոն Տեր֊-Պետրոսյանի կողմնակիցները երթ կազմակերպեցին Երեւանի կենտրոնով եւ երեկոյան հավաքվեցին Ազատության հրապարակում:


Հովհաննես Շողիկյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG