Մատչելիության հղումներ

Հայաստանի առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակիցները, կեղծված համարելով երեկվա քվեարկության արդյունքները, այսօր բողոքի հանրահավաք են անցկացնում Մատենադարանի մոտ:

Տեր-Պետրոսյանին սատարող քաղաքական ուժերից «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, որ իշխանությունները «պատրաստվում են ուժային ակցիաների»:

«Միշտ փակել են Երեւան մտնող մայրուղիները, այսօր փակում են Երեւանի փողոցները: Երթուղային տաքսիները հանվում են, մետրոն փակվել է: Ամեն ինչ արվում է, որպես մարդիկ չկարողանան գալ եւ հասնել Մատենադարան», - ասաց Կարապետյանը` շարունակելով. - «Մեր ունեցած տվյալներով, Ակադեմիայի շենքում, Ազգային ժողովի շենքում, նախագահականի մոտ, Օպերայի մոտ բավականաչափ մեծ ներքին զորքեր են կուտակված, բերված են բավականաչափ մեծ քանակությամբ զրահամեքենաներ: Այսինքն` իշխանությունը բավականաչափ լուրջ պարտրաստվում է ինչ-որ ուժային ակցիաների»:

«Մենք կարծում ենք, որ եթե ժողովրդի քանակը սկսի ավելանալ, իսկ հիմա մենք տեսնում ենք, որ սկսում է հուժկու ավելանալ, պիտի որ բողոքի ակցիան անցնի այնպես, որ մենք կարողանանք ներկայացնել մեր բոլոր պահանջները», - եզրափակեց Արամ Կարապետյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG