Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյան. «Ղարաբաղյան շարժմամբ նշանավորվեց մեր ազգային զարթոնքը»


Նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին շնորհավորական ուղերձ է հղել Ղարաբաղյան շարժման 20-ամյակի կապակցությամբ:

Նախագահի մամլո գրասենյակի տրամադրած ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Ղարաբաղյան շարժումն Արցախի ժողովրդի ինքնորոշման համար մղած պայքարի նորագույն փուլն է, որով նշանավորվեց մեր ազգային զարթոնքը»:

«Ղարաբաղյան շարժումը խաղաղ եւ օրինական պահանջի արտահայտում էր: Դրան հակադարձվեցին կոտորածներ, տեղահանումներ եւ լայնամասշտաբ ռազմական գործողություններ: Մեզ պարտադրած պայմաններում այն վերաճեց ազգային-ազատագրական ինքնապաշտպանական պատերազմի», - գրել է Ռոբերտ Քոչարյանն իր ուղերձում: - «Արցախյան ազատամարտը տվեց բազմաթիվ հերոսներ եւ պահանջեց անդառնալի զոհեր: Սակայն այն նաեւ կոփեց մեր ժողովրդի կամքն ու խորացրեց անկախության այլընտրանքի բացակայության համոզմունքը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունն այլեւս ոչ միայն ազգային ինքնության պահպանման միջոց է, այլեւ` սեփական հողում խաղաղ զարգանալու միակ իրական երաշխիքը»:

«Շարժման հասակակիցների սերնդին անծանոթ է անկախությունից տարբերվող որեւէ այլ կարգավիճակ: Պետական շինարարության գործում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն արձանագրել է լուրջ նվաճումներ: Դրանք են ե՛ւ պետական կառույցների կայացածությունը, ե՛ւ ժողովրդավարության ամրապնդումը, եւ՛ տնտեսության աճն ու արդյունավետությունը», - ասված է Հայաստանի նախագահի ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG