Մատչելիության հղումներ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, փետրվարի 20-ի 2:45-ի դրությամբ, նախագահի թեկնածուներից ամենաշատ քվե ստացել է վարչապետ Սերժ Սարգսյանը` 372 հազար 845 քվե, ինչը մշակված քվեաթերթիկների (մոտ 662 հազար) կեսից ավելին է:

Երկրորդ տեղում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է` մոտ 116 հազար քվեով:

Երրորդ տեղում, մոտ 110 հազար քվեով, «Օրինաց երկիր»-ի առաջնորդ Արթուր Բաղդասարյանն է, եւ չորրորդը Դաշնակցության թեկնածու Վահան Հովհաննիսյանն է, ում օգտին ձայն է տվել մոտ 37 հազար ընտրող:

Մյուս թեկնածուները անհամեմատ ավելի քիչ ձայներ են ստացել:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG