Մատչելիության հղումներ

logo-print

Դատախազությունը 7 քրեական գործ է հարուցել՝ կապված ընտրությունների հետ


Հայաստանի գլխավոր դատախազի մամլո ծառայության համաձայն՝ «տեղական ընտրական հանձնաժողովների, թեկնածուների վստահված անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ ստացված գրավոր հաղորդումների քննարկման արդյունքում հարուցվել է 7 քրեական գործ»:

Այդ գործերով նախաքննությունն իրականացնում է Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը:

Վաղը գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ Ոստիկանության պետի տեղակալ Արարատ Մահտեսյանը օրվա առաջին կեսին ճեպազրույց կկազմակերպեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովում:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG