Մատչելիության հղումներ

logo-print

38 տեղամասերի արդյունքներով Սերժ Սարգսյանը առայժմ մոտ 10 անգամ ավելի քվե է ստացել, քան Լեւոն Տեր-Պետրոսյանը


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ժամը 23-ին հրապարակած տվյալներով, որոնք ներառում են 38 ընտրատեղամասերից ստացված արդյունքները, վարչապետ Սերժ Սարգսյանը ստացել է 6490 ձայն, իսկ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` 673 ձայն, եւ առայժմ զբաղեցնում է երրորդ տեղը:

Երկրորդ տեղում է «Օրինաց երկիր»-ի առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, որի օգտին քվեարկել է 685 ընտրող:

Դաշնակության թեկնածու Վահան Հովհաննիսյանը ստացել է 375 քվե: Մնացած թեկնածուները անհամեմատ ավելի քիչ ձայներ են ստացել:

38 տեղամասերում, որոնցից ստացված տվյալներն ամփոփվել են, քվեարկել է 8469 ընտրող:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG