Մատչելիության հղումներ

Էդուարդ Շարմազանով. - «Խախտումները կրում են տեխնիկական բնույթ»


Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, քվեարկության ընթացքում եղած խախտումները կրում են հիմնականում «տեխնիկական բնույթ» եւ «մեծ ազդեցություն չեն ունենում ընտրությունների ընթացքի եւ արդյունքի վրա»:

«Առավոտյան որոշ լրատվամիջոցների էջերում մենք կարդացինք, որ իբր թե Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին ծեծի են ենթարկել: Մենք դա որակում ենք որպես սադրանք նաեւ մեր շտաբի դեմ», - շարունակեց նա` հայտարարելով. - «Սերժ Սարգսյանի շտաբը ամեն ինչ անում է եւ անելու է, որպեսզի ընտրությունները ընթանան միջազգային չափանիշներին համապատասխան»:

Շարմազանովի խոսքով` ընտրությունները ընթանում են «նորմալ»: Նա հավելեց, որ անձամբ եղել է մի քանի ընտրատեղամասերում եւ խախտումներ չի նկատել:

«Մեր կողմնակիցները զեղծարարության, ծեծ ու ջարդի հետ որեւէ կապ չունեն», - վստահեցրեց նա:

Շարմազանովը ասաց նաեւ, որ 30/22 ընտրատեղամասի (Վանաձոր քաղաքում) հանձնաժողովի նախագահ Էդուարդ Վահանյանը իրենց հաղորդել է, որ հանձնաժողովի աշխատանքի բնականոն ընթացքը խանգարելու եւ սադրանքներ իրականցնելու համար, անդամների միաձայն որոշմամբ, Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Սոֆյա Քալանթարյանը հեռացվել է ընտրական տեղամասից»:

Քալանթարյանը, Շարմազանովի խոսքով, դեւռեւս երեկվանից «սադրանքների իրականացնելու համար խոչընդոտել է բնականոն աշխատանքը», եւ «նրա գործունեությունը չի համապատասխանել ՀՀ օրենսդրությանը»:


Հովհաննես Շողիկյան եւ Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG