Մատչելիության հղումներ

Գեորգի Պետրոսյան. «Կոսովոն կարող է մետրոպոլիայի կամքին հակառակ անկախության ճանաչման օրինակ դառնալ»


Կոսովոն կարող է դառնալ մետրոպոլիայի կամքին հակառակ անկախության ճանաչման օրինակ: «Ազատություն» ռադիոկայանի հարցերին պատասխանելով` կարծիք է հայտնել Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը:

«Մենք ելնում ենք այն դիրքորոշումից, որ մոտեցումները եւ լուծումները, որոնք հաջողությամբ կիրառվել են մի հիմնախնդրի կարգավորման ժամանակ, կարող են կիրառվել մյուս հիմնախնդրի լուծման ժամանակ», - պարզաբանեց Պետրոսյանը:

Հարցին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղը մտադի՞ր է ճանաչել Կոսովոն կամ դիվանագիտական հարաբերություններ հաստատել այդ երկրամասի հետ մինչեւ դրա անկախության ճանաչումը, Գեորգի Պետրոսյանը պատասխանել է. - «Մենք ի գիտություն ենք ընդունել Պրիշտինայի կողմից անկախության հռչակումը եւ, անշուշտ, առաջիկայում էլ ուշի-ուշով հետեւելու ենք Կոսովոյի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների զարգացմանը՝ Կոսովոյի նկատմամբ ռազմավարության ճշգրտման նպատակով, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի համար բոլոր հնարավոր հետեւանքները»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG