Մատչելիության հղումներ

Ժամը 13:15 Երեւանի թիվ 9/11 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա ընտրատեղամաս եկավ տիկնոջ եւ երեք թոռների հետ:

Թեկնածուն չասաց, թե ում օգտին է քվեարկել: «Դա գաղտնիք է, բայց ազատության համար եմ քվեարկել», - հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Նա կարծիք հայտնեց, որ իր ձայները 99 տոկոս են կազմելու. - «Առաջին փուլով ես հաղթում եմ»:

Միաժամանակ, Տեր-Պետրոսյանը քվեարկության ընթացքը գնահատեց որպես «շատ վատ». - «Իմ ստացած տեղեկություններով` շատ վատ բաներ են կատարվում»:

«Ինչպե՞ս եք ձեր ձայներին տեր կանգնելու», - հարցին նախագահի թեկնածուն հակադարձեց. - «Իմ ձայներին դուք եք տեր կանգնելու»:

«Մինչեւ ընտրությունների արդյունքների օրինական հաստատագրումը պայքարելու ենք», - վստահեցրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:


Աստղիկ Բեդեւյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG