Մատչելիության հղումներ

Ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանի նախագահական ընտրություններում քվեարկել է ընտրողների ընդհանուր թվի 11.26 տոկոսը:

Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջում տեղադրված նախնական տվյալների, երկրի բոլոր 41 ընտրատարածքներից այդ պահի դրությամբ ընտրողների ամենաբարձր ակտիվությունը գրանցվել է Սյունիքի մարզկենտրոն Կապանի թիվ 39 ընտրատարածքում` 19.82 տոկոս, ամենացածրը` Երեւանի Դավիթաշեն համայնքը եւ Արաբկիր համայնքի մի մասն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքում:

Մայրաքաղաք Երեւանի 13 ընտրատարածքներից ընտրողների ամենաբարձր ակտիվություն է դիտվել Շենգավիթ եւ Էրեբունի համայնքների տարբեր հատվածներ ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում` 16.30 տոկոս:

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG