Մատչելիության հղումներ

Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԱՊՀ-ի գլխավոր քարտուղար, Հայաստանի նախագահական ընտրություններում ԱՊՀ-ի դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդեւին:

Սերգեյ Լեբեդեւը նշել է, որ իրենք դիտարկում են իրականացնում ամբողջ հանրապետությունում, դիտորդները եղել են տարբեր ընտրատեղամասերում, զրուցել հանձնաժողովի անդամների եւ թեկնածուների վստահված անձանց հետ: Նրա գնահատմամբ, ընտրություններն ընթանում են գործող ընտրական օրենսդրության նորմերին համապատասխան:

Նախագահն ասել է, որ իշխանությունները տրամադրված են անցկացնել նորմալ ընտրություններ եւ ձեռնարկել են դրա համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները:

Հանդիպման մասնակիցները համոզմունք են հայտնել, որ ընտրությունները հաջող ընթացք կունենան, կանցնեն հանգիստ, առանց միջադեպերի:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ փետրվարի 22-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG