Մատչելիության հղումներ

Ֆիդել Կաստրոն հրաժարական տվեց


Կուբայի երկարամյա առաջնորդ Ֆիդել Կաստրոն այսօր հայտարարել է, որ հրաժարական է տալիս նախագահի պաշտոնից:

«Գրանմա» կոմունիստական պաշտոնաթերթում տպագրված նամակում Կաստրոն գրում է, որ այլեւս չի ցանկանում լինել նախագահ եւ չի ընդունի այդ պաշտոնը:

Կիրակի օրը գումարվելու է նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանը, որտեղ պետք է ընտրվի Պետական խորհուրդը եւ նախագահը:

Վերլուծաբանների կարծիքով՝ նախագահ դառնալու ամենալավ շանսերն ունի Ֆիդել Կաստրոյի եղբայր Ռաուլը, ով 19 ամիս առաջ ստանձնեց նախագահի պարտականությունները, երբ Ֆիդել Կաստրոն տեղափոխվեց հիվանդանոց եւ վիրահատության ենթարկվեց:

Ֆիդել Կաստրոն Կուբան ղեկավարում էր գրեթե կես դար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG