Մատչելիության հղումներ

logo-print
Միացյալ Նահանգները, ինչպես հայտարարել է պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը, երեկ պաշտոնապես ճանաչել է Կոսովի անկախությունը: Իսկ Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը Եվրամիության երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո ասել է, որ Եվրամիության անդամ պետությունների գերակշիռ մեծամասնությունը մեկ ամսվա ընթացքում այս կամ այն կերպ կճանաչի Կոսովոյի անկախությունը:

«Գերակշիռ մեծամասնությունը կանի դա առաջիկա ամսվա ընթացքում, ասենք, փետրվարին-֊մարտին: Ես այդպես եմ հասկացել իմ պաշտոնակիցների խոսքերից»,֊ - ասել է Շվեդիայի արտգործնախարարը:

Մինչդեռ երեկ Ռուսաստանի խորհրդարանի զույգ պալատները դատապարտել են Կոսովոյի անկախության հռչակումը՝ որպես միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի՝ տարածքային ամբողջության սկզբունքի խախտում:

Նույն օրը, ըստ ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ-֊ի, Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի առաջնորդներ Սերգեյ Բագապշի եւ Էդուարդ Կոկոյտիի հետ քննարկել է «Կոսովոյի անկախության ինքնահռչակման հնարավոր հետեւանքները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG