Մատչելիության հղումներ

Հայ հոկեիստներին երկու պարտություն են հաշվել


Տափողակով հոկեի միջազգային ֆեդերացիայի գործադիր խորհուրդը Լյուքսեմբուրգում ընթացող աշխարհի առաջնության «C» խմբի մրցաշարում Հայաստանի հավաքականին 0:5 հաշվով երկու պարտություն է հաշվել:

Առաջին խաղում հայերը 5:8 հաշվով զիջել են հույն հոկեիստներին, իսկ երկրորդ խաղում 18:1 հաշվով հաղթել են Բոսնիայի եւ Հերցեգովինայի հավաքականին:

Տափողակով հոկեի միջազգային ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ «Հայաստանը դեռ առաջին հանդիպման ընթացքում հրաժարվել է ցույց տալ իր խաղացողներից չորսի անձնագրերը»:

Հաղորդագրության մեջ չի ասվում, թե ինչո՞ւ են ֆեդերացիայի պաշտոնյաները հայերից անձնագրեր պահանջել եւ ինչո՞ւ են հայ մարզիկները հրաժարվել դրանք ներկայացնելուց:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG