Մատչելիության հղումներ

Արտաշատի միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել Արմեն Միրզոյանին


Արտաշատում ընտրողների հետ նախագահի թեկնածուի փետրվարի 6-ի հանդիպման ժամանակ տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Արտաշատ քաղաքի բնակիչ Արմեն Միրզոյանը շաբաթ օրը ներգրավվել է որպես մեղադրյալ:

Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղարի հաղորդագրության համաձայն, Միրզոյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 258 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով` հասարակական կարգը խախտելու, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար, որը զուգորդվել է բռնության գործադրմամբ:

«Նախաքննությամբ, մասնավորապես, հիմնավորվել է, որ Արմեն Միրզոյանը քարեր է նետել հավաքված ժողովրդի ուղղությամբ, վիճաբանել նախագահի թեկնածուի թիկնազորի ներկայացուցիչ Սարգիս Հովհաննիսյանի հետ, ձեռքերով ու ոտքերով հարվածել նրան», - ասված է հաղորդագրությունում:

Գործի նախաքննությունը Ոստիկանության Արարատի մարզային քննչական բաժնում շարունակվում է:

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG