Մատչելիության հղումներ

logo-print

Թայվանը պատրաստ է դիվանագիտական կապեր հաստատել Կոսովոյի հետ, Չինաստանը խիստ դեմ է


Թայվանը հայտարարել է, թե պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Կոսովոյի հետ, մինչդեռ Չինաստանը կտրականապես դեմ է դրան, քանի որ իր մասն է համարում Թայվանը:

Թայվանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե ցանկանում է հարաբերություններ կառուցել Կոսովոյի հետ եւ քննարկել այդ երկրամասի հետ պաշտոնական դիվանագիտական կապեր հաստատելու հարցը:

Միաժամանակ, Չինաստանի արտգործնախարարությունն այսօր տարածած հայտարարության մեջ պնդել է. - «Բոլորին հայտնի է, որ Թայվանը, որպես Չինաստանի մաս, իրավունք չունի իրականացնելու, այսպես կոչված, ճանաչումը»:

Չինաստանը եւ ինքնավար Թայվանը առճակատման մեջ են 1949 քվականի քաղաքացիական պատերազմից ի վեր: Պեկինը զգուշացրել է, որ հակամարտություն կբռնկվի, եթե Թայվանը պաշտոնապես անկախություն հռչակի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG