Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը ընդունել է ԵԱՀԿ ԽՎ-ի դիտորդական առաքելության ղեկավարին


Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, Հայաստանի նախագահական ընտրություններում ԵԱՀԿ ԽՎ-ի դիտորդական առաքելության ղեկավար Անն-Մարի Լիզինին:

Նախագահը կարեւորել է միջազգային տարբեր կառույցների դիտորդական առաքելությունների ներկայությունը վաղը կայանալիք նախագահական ընտրություններին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Ռոբերտ Քոչարյանը եւս մեկ անգամ հաստատել է արդար, թափանցիկ, միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու իշխանությունների վճռականությունը եւ նշել, որ այդ նպատակի համար արվել է հնարավոր ամեն ինչ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG