Մատչելիության հղումներ

Ահաբեկչության հետեւանքով Աֆղանստանում ավելի քան 100 մարդ է զոհվել


Կիրակի օրը անձնասպան ահաբեկչի իրականացրած պայթյունի հետեւանքով Աֆղանստանի Քանդահար քաղաքում ավելի քան 100 մարդ է զոհվել:

Պայթյունը տեղի է ունեցել այն վայրում, որտեղ մոտ 300 բնակիչներ դիտում էին շների մենամարտը:

Ինչպես հաղորդել է Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի եղբայր Վալի Քարզայը, որը Քանդահարի նահանգային խորհրդի նախագահն է, ահաբեկչի նշանակետը, ամենայն հավանականությամբ, եղել է տեղի ոստիկանապետը, որը պայթյունի հետեւանքով մահացել է:

Քանդահարի նահանգապետ Ասադուլա Խալիդը այսօր ասել է, թե զոհերի թիվը կարող է աճել, քանի որ տասնյակ վիրավորներից ոմանք ծանր վիճակում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG