Մատչելիության հղումներ

Ահաբեկչության հետեւանքով այսօր Աֆղանստանում 80 մարդ է զոհվել


Անձնասպան ահաբեկչի իրականացրած պայթյունի հետեւանքով Աֆղանստանի Կանդահար քաղաքում այսօր 80 մարդ է զոհվել:

Պայթյունը տեղի է ունեցել այն վայրում, որտեղ մոտ 300 բնակիչներ դիտում էին շների մենամարտը:

Ինչպես հաղորդել է Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի եղբայր Վալի Քարզայը, որը Կանդահարի նահանգային խորհրդի նախագահն է, ահաբեկչի նշանակետը, ամենայն հավանականությամբ, եղել է տեղի ոստիկանապետը, որը պայթյունի հետեւանքով մահացել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG