Մատչելիության հղումներ

Կիպրոսը նախագահ է ընտրում


Այսօր Կիպրոսի հանրապետության բնակիչները երկրի նախագահ են ընտրում:

Նախագահի պաշտոնի համար պայքարում է 9 թեկնածու, բայց գլխավոր մրցակիցներն են գործող նախագահ Տասոս Պապադոպուլոսը եւ կոմունիստական կուսակցությունը ներկայացնող Դեմետրիոս Խրիստոֆիասը:

Ըստ վերլուծաբանների՝ որոշակի շանսեր ունի նաեւ նախկին արտգործնախարար Իոանիս Կասուլիդեսը:

Մեկնաբանները համոզված են, որ այսօր թեկնածուներից որեւէ մեկը չի կարողանալու հավաքել ձայների կեսից ավելի եւ երկրորդ փուլը, որը նշանակված է փետրվարի 24֊-ին, անխուսափելի է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG