Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-֊Պետրոսյան. «Արթուր Բաղդասարյանի ձայները գումարվում են Սերժ Սարգսյանի ձայներին»


Նախագահի թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն երեկ Արարատի մարզում կազմակերպած քարոզարշավի ընթացքում համոզմունք է հայտնել, որ եթե «Օրինաց երկիր»֊-ի առաջնորդ, նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը միայնակ շարունակի ընտրապայքարը, դա ձեռնտու կլինի վարչապետ Սերժ Սարգսյանին:

«Արթուր Բաղդասարյանը լավ տղա է, համակրելի տղա է, ունի ընտրազանգված, բայց այսօր նա կարող է խաղալ նույն չարաբաստիկ դերը, ինչ խաղացին Վազգեն Մանուկյանը եւ Արտաշես Գեղամյանը նախորդ ընտրություններում: Այսօր նա պետք է հասկանա մեկ բան՝ ինչ էլ ասի, ինչ էլ անի, քանի ձայն էլ ստանա, այդ ձայները իրենը չեն, այդ ձայները ուղղակի գումարվում են Սերժ Սարգսյանի ձայներին»,֊ - պնդել է Լեւոն Տեր-֊Պետրոսյանը:

«Մենք չպետք է թույլ տանք, որ այս անգամ էլ Արթուր Բաղդասարյանը խանգարի ձեր կամքի իրական արտահայտմանը: Դեռ գուցե հույս կա, որ կարող է ճիշտ գնահատել իրավիճակը եւ կանգնել ժողովրդի կողքին: Եթե դա չարեց, նա կդավաճանի ժողովրդի գործին»,֊ - ասել է նախագահի թեկնածուն:

Լեւոն Տեր֊-Պետրոսյանը նաեւ պնդել է, որ Հայաստանից կապիտալի արտահոսք է սկսվել:

«Այսօր ես ստացա մի ստույգ տեղեկություն, որ մեր բանկերից հսկայական գումարներ են արտահանվում դուրս: Նշանակում է, որ Հայաստանի պաշտոնյաները եւ որոշ մեծահարուստներ, որոնք իրենց հարստությունը դիզել են անօրինական ճանապարհով, հանում են այդ գումարները: Այդ մարդիկ հասկացել են, որ իրենք արդեն պարտված են եւ իշխանությունն անցնում է ժողովրդին»,֊ - եզրակացրել է Լեւոն Տեր-֊Պետրոսյանը:


Հովհաննես Շողիկյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG